Արսեն. Վենգեր. «Արսենալից» հեռանալն իմ որոշումը չի եղել
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը որոշ մանրամասներ է պատմել մրցաշրջանի ավարտից հետո լոնդոնյան ակումբից հեռանալու մասին:
««Արսենալից» իմ հեռանալու ժամանակը՝ դա իմ որոշում չէր: Ինչ վերաբերում է մնացածին, ապա այդ մասին ես բավականաչափ խոսել եմ:
Ես շատ բարձր կարծիք ունեմ Լուիս Էնրիկեի մասին, սակայն չեմ ցանկանում խառնվել «Արսենալի» հաջորդ մարզչի աշխատանքին: Կարծում եմ, որ եթե 2-3 ուժեղ խաղացող ձեռք բերվի, ապա թիմը կկարողանա պայքարել չեմպիոնության համար:
Առայժմ չգիտեմ, թե ինչով եմ զբաղվելու: Բայց հաստատ շարունակելու եմ աշխատել: Բոլոր ուժերս կներդնեմ մինչեւ աշխատանքի համար», ասել է Վենգերը:


