Արագածոտնի պարեկները մերկասառույց ճանապարհներին ու ձյունապատ դաշտերում հայտնված 20-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել անվտանգ վայր, որոշ դեպքերում էլ բքի պայմաններում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արմեն Ստեփանյանի, Արգամ Մելիքյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի, պարեկներ Սլավիկ Ուրուսյանի, Սերգեյ Հովակիմյանի օպերատիվ աշխատանքների արդյունքում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 64 կմ-ից միչև 68 կմ հատվածում մերկասառույց ճանապարհներից ձնակույտերում և դաշտերում հայտնված ձյան մեջից դուրս են բերել 20-ից ավելի ավտոմեքենաներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի չմշակելու պատճառով վարորդնեը կամ հայտնվում էին ձնակույտում կամ դաշտում ու նշված վայրում ծառայություն կատարող ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները շատ դեպքերում իրենք էին ավտոմեքենաները դուրս բերում անվտանգ վայր։
Այս պահին նշված հատվածում բուքը շարունակվում է ու այդ բքի պայմաններում պարեկները շարունակում են իրենց աշխատանքները։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։