«Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով
Մաքսային բարեփոխումներ՝ հօգուտ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների։ Պետական եկամուտների կոմիտեն, բիզնես գործընթացների դյուրինացմանը միտված՝ դեռևս 2025 թվականի սկզբից ներդրած թվային նոր գործիքակազմերի և դրանց շարունակական արդիականացման շնորհիվ, ինչպես նաև ռիսկերի կառավարման համակարգում կիրառվող ռիսկի պրոֆիլների վերանայման արդյունքում՝ շոշափելի արդյունքներ է արձանագրում։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից։
Կոմիտեի ղեկավարության նախաձեռնությամբ և նախանշված ուղենիշերով վերանայվել են բոլոր ռիսկի պրոֆիլները և դրանց զգալի քանակն արդիականացվել է։ Բացի այդ, նախորդ տարվա մայիսից ներդրվել է նաև ռիսկերի կառավարման վրա հիմնված՝ ապրանքների հայտարարագրերի բացթողնման ինքնաշխատ համակարգը, ինչը նշանակում է, որ մաքսային ամբողջ գործընթացում տնտեսվարողը գործ ունի ավտոմատացված, թվայնացված համակարգի հետ՝ բացառելով մարդկային գործոնը։ Ըստ ՊԵԿ մաքսային ռիսկերի կառավարման և վիճակագրության վարչության պետ Ռաֆայել Գրիգորյանի, եթե 2024 թվականի ընթացքում արձանագրվել է ապրանքների հայտարարագրերի ավտոմատ բացթողնման ընդամենը 0.06 տոկոս, ապա 2025-ի նոյեմբերի տվյալներով՝ ինքնաշխատ բացթողնման տոկոսը կազմել է 8 տոկոս, իսկ արդեն՝ դեկտեմբերին 8.15 տոկոս։
Տարվա ընթացքում շարունակելով համակարգի արդիականացման գործընթացը, մասնավորապես, վերանայելով արդեն իսկ կիրառվող՝ սակագնային, ոչ սակագնային և թիրախային հսկողության ռիսկի պրոֆիլները և դրանց համապատասխան ցուցիչները, իրականացվել են մշտադիտարկումներ, մակրո և միկրո մակարդակներում կատարվել են մեծածավալ վերլուծություններ։ Նոր կարգաբերումների արդյունքում ապաակտիվացվել է ամբողջ ռիսկի պրոֆիլների 1/5-րդը կամ մոտ 21 տոկոսը, ընդ որում, այդ ծավալը կազմում է ընդհանուր վերլուծության ենթարկված տվյալների 31 տոկոսը։ Այսպես, մաքսային ռիսկերի կառավարման համակարգի արդիականացման շնորհիվ շեշտակի աճել է նաև «կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռը։
Ռաֆայել Գրիգորյանի խոսքով՝ իրականացված աշխատանքների արդյունքում ապահովվել է ՀՀ Կառավարությանը խոստացած թիրախը․ 2024 թվականի ընթացքում, նոյեմբերի տվյալներով «կանաչ ուղու» միջերեսային արտացոլմամբ ապրանքների հայտարարագրերի բացթողումը կազմել է ընդամենը 56.4 տոկոս, իսկ 2025 թվականի նույն ժամանակահատվածում՝ 70.2 տոկոս։ Արձանագրված աճին զուգահեռ՝ զգալի նվազել է նաև «դեղին ուղի» և «կարմիր ուղի» ընթացակարգերով ապրանքների հայտարարագրերի բացթողումների քանակը։ Ռիսկերի կառավարման համակարգում տարեսկզբից մեկնարկած աշխատանքներն ավարտվել են նոյեմբերին։ Հատկանշական է, որ դեկտեմբերի ցուցանիշները ևս առաջանցիկ են․ «կանաչ ուղի» միջերեսային արտացոլմամբ ապրանքների հայտարարագրերի բացթողումը կազմում է շուրջ 73 տոկոս։ 2024-ի համեմատ՝ այն աճել է 16.6% տոկոսային կետով: