2025–ի բյուջեն գերակատարել ենք. Նիկոլ Փաշինյան
Պետական բյուջեն մտադրությունների մասին հայտարարություն է. Մեր իրականության մեջ հաճախ այս նրբությունը չի ընկալվում, որովհետև երբ որ տարվա բյուջետային տարին սկսվում է, ոմանց թվում է, թե եթե մենք բյուջետային տարվա համար պլանավորել ենք, ենթադրենք այսքան տրիլիոն ծախս պիտի անենք, ուրեմն կառավարությունում կա մի սենյակ, որտեղ այդքան տրիլիոն գումարը դրած է և մենք ամեն շաբաթ կամ այն օր, գնում հաշվում ենք, կանխիկ կամ անկանխիկ բաշխում ենք։ Այս մասին, այսօր՝ հունվարի 8–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ոչ դրա մասին չի բյուջեն։ Բյուջեի հավաքագրումը սկսվում է տվյալ տարին սկսելու առաջին վայրկյաններից, այլ բան, որ քանի որ մենք նախորդող տարվա բյուջե ենք ունենում և այդ բյուջեում, երբ որ լավ է լինում գործերը, լինում են մնացորդներ։ Կամ միշտ չի, որ դա լավ գործի արտահայտություն է, որովհետև երբեմն դա նշանակում է, որ ծախսային մասը այդքան էլ լավ չենք արել, բայց ամեն դեպքում, այդ շարունակականությունը ապահովվում է։
Բայց մեկ է, տվյալ տարվա բյուջեն սկսում է, երբ որ նոր տարվա այն զանգերը սկսում են խփել, այն որ շամպայնի բաժակ բարձրացնում ենք, բյուջեն այդ պահից սկսում է, այդ տարվա հավաքագրումը այդ պահին զրո է։ Այդ պահից ամեն ՀԴՄ, ամեն գործարք գեներացնում է եկամուտներ և մինչև հաջորդ ամսվա 20-ն է, տնտեսվարողները ներկայացնում են հաշվետվությունը և բյուջեն հավաքագրվում է»,–ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ 2025 թվականի պետական բյուջեի եկամուտները կատարվել են 100,2 տոկոսով։ Այսինքն որոշակիորեն գերակատարել ենք»,– ընդգծեց նա։