211652_close_icon

Ռուսաստանն աջակցում է Վենեսուելայի լիազորված նախագահ Դելսի Ռոդրիգեսին

views-count1453 դիտում article-date 22:16 06-01-2026
Ռուսաստանի ԱԳՆ-ն աջակցում է Վենեսուելայի լիազորված նախագահ Դելսի Ռոդրիգեսին և ազգային շահերի պաշտպանությանն ուղղված իշխանությունների ջանքերին: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Նշվում է, որ Վենեսուելային պետք է երաշխավորվի իր ճակատագիրը որոշելու իրավունքը՝ առանց արտաքին որևէ ապակառուցողական միջամտության:

«Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս ստեղծված իրավիճակի ապաէսկալացիայի և առկա ցանկացած խնդրի լուծմանն ուղղված կառուցողական երկխոսության օգտին՝ միջազգային իրավական նորմերը, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը հարգելու միջոցով։ Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը պետք է մնան խաղաղության գոտի»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Նմանատիպ նյութեր