211652_close_icon

Ավտովթար՝ Արարատի մարզում․ Գեղանիստում բախվել են «Mazda»-ն և «Lexus RX300»-ը․ վերջինը բախվել է խանութի ապակիներին և կոտրել այն․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4741 դիտում article-date 17:54 06-01-2026
Հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում Գեղանիստ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Սևակ Մ․-ի վարած «Mazda» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Վագիֆ Ա․-ի վարած «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է խանութի ապակիներին և կոտրել այն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վագիֆ Ա․-ն և ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Դիանա  Զ․-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Պետրոսյանը և Աֆթանդիլ Հակոբյանը։

Դեպքի վայր է  ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր