211652_close_icon
views-count1837 դիտում article-date 15:05 05-01-2026

Կասկածելի անձանց և կազմակերպությունների միջոցով մի՛ ստացեք և մի՛ փոխանցեք դրամական միջոցներ. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում և փոխանցում։

«Ձեռնպահ մնացե՛ք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։

Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։

Եղե՛ք զգոն և չեք դառնա զեղծարարության զոհ»,- նշում են ՆԳՆ ոստիկանությունից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր