211652_close_icon

Իսպանիան խստորեն դատապարտում է միջազգային իրավունքի խախտումները Վենեսուելայում. Սանչես

views-count1585 դիտում article-date 20:59 04-01-2026
 
Իսպանիան Նիկոլաս Մադուրոյի գերավարումը որակել է միջազգային իրավունքի խախտում Վենեսուելայում։ Այսպես է բնորոշել վարչապետ Պեդրո Սանչեսը հունվարի 4-ին իր Սոցիալիստական ​​կուսակցության անդամներին ուղղված նամակում՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու նպատակով իրականացված արշավը: Գրում է «Ազատությունը»։

Սանչեսը նամակում այդ գործողությունը որակել է միջազգային իրավունքի խախտում Վենեսուելայում։ Նա նաև խստորեն դատապարտել է այդ գործողությունը։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Մադուրոյին ԱՄՆ թմրանյութեր մաքսանենգ ճանապարհով ներմուծելու դավադրության և ընտրակեղծիքների պատճառով անօրինական իշխանության գալու մեջ: Մադուրոն հերքում է մեղադրանքները, իսկ Կարակասի պաշտոնյաները կոչ են արել ազատ արձակել նրան:

Իսպանիայում են բնակվում վենեսուելացի բազմաթիվ միգրանտներ, այդ թվում՝ ընդդիմության բարձրաստիճան գործիչներ:

Նմանատիպ նյութեր