211652_close_icon

Ստիպված ենք արձանագրել, որ միջազգային իրավունքն ուժեղների համար չի գործում. Արմեն Բաղդասարյան․ aravot.am

views-count3079 դիտում article-date 20:08 04-01-2026
«Ես կարծում եմ այդտեղ ուղիղ զուգահեռներ անցկացնել պետք չէ, որովհետեւ իրավիճակները տարբեր են: Ընդհանուր նմանությունն այն է, որ երկու գերտերություններ փորձում են իրենց անմիջական ներկայությամբ, ինչպես իրենք են համարում, իրենց ազդեցության գոտում թույլ չտալ այլ ազդեցություններ։

Իհարկե, միջազգային իրավունքի տեսանկյունից, նման բաներն իմ պատկերացմամբ, անընդունելի են, բայց նորություն չէ այն, որ աշխարհաքաղաքական հարաբերությունները ուժով են որոշվում:

Ինչպես արդեն նշեցի, այս երկու դեպքում իրավիճակն ուղիղ զուգահեռների կարիք չունի, որովհետեւ Վենեսուելան ԱՄՆ-ի համար անվտանգային սպառնալիք չէր ներկայացնում, այնպես ինչպես Ուկրաինան կարող էր լինել Ռուսաստանի համար»,- Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով Ռուսաստան-Ուկրաինա եւ ԱՄՆ-Վենեսուելա զուգահեռներին ու երկու երկրներում էլ արտաքին միջամտությամբ ղեկավար փոխելուն՝ նշեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր