Ընդդիմադիր ուժերը պիտի համատեղ նամակով դիմեն Եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարությանը՝ խնդրելով գագաթնաժողովը 2 ամսով հետաձգել՝ ընտրություններից հետո. Վարդան Օսկանյան
Հայաստանը 2026 թվական է մտնում ոչ թե որպես երկիր, որը հանգիստ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, այլ որպես պետություն, որը կանգնած է իր քաղաքական ապագայի շուրջ վճռորոշ որոշումների շեմին, գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Հունիսին կայանալիք ընտրությունները չեն լինելու ծրագրերի և անհատների սովորական մրցակցություն։ Նիկոլ Փաշինյանի համար իշխանության պահպանումը ոչ միայն քաղաքական, այլև անձնական հարց է։ Դժվար է հավատալ, որ Փաշինյանը չի պատկերացնում, որ այն վնասը, որն իր իշխանության օրոք պատճառվել է հայ ժողովրդին, իրավական գնահատականի չի արժանանալու։ Իսկ հանրության մեծամասնության համար արդյունքները գոյաբանական են։
Եվրոպացի առաջնորդների բարձր մակարդակի հավաքը Երևանում ընտրություններից անմիջապես առաջ անխուսափելիորեն կներկայացվի ներքին լսարանին որպես Փաշինյանի իշխանության միջազգային հավանություն։ Արդեն իսկ իշխանության խիստ վերահսկողության տակ գտնվող մեդիա միջավայրում նման պատկերները կօգտագործվեն լեգիտիմություն, անխուսափելիություն և արտաքին աջակցություն ներշնչելու համար։ Անկախ մտադրություններից՝ այդ ազդեցությունը կհանդիսանա արտաքին միջամտություն Հայաստանի ներքին քաղաքական գործընթացին։
Կարծում եմ, որ չափազանց տեղին կլիներ, եթե բոլոր ընդդիմադիր ուժերն՝ անկախ գաղափարախոսությունից կամ անցյալի հակասություններից, համատեղ նամակով դիմեն Եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարությանը և անդամ պետություններին՝ խնդրելով գագաթնաժողովը երկու ամսով հետաձգել՝ ընտրություններից հետո։
Նման խնդրանքը կունենա համոզիչ հիմնավորում։ Հայաստանի ժողովրդավարական հետընթացը, քաղաքական բանտարկյալների առկայությունը, անկախ մամուլի ճնշումը և իշխանության ավտորիտար կենտրոնացումը փաստեր են, ոչ թե կարծիքներ։ Քվեարկությունից օրեր առաջ Երևանում խոշոր քաղաքական միջոցառման անցկացումը վտանգում է արդեն իսկ խաթարված գործընթացի լեգիտիմացումը։ Հետաձգումը կհանդիսանա հարգանքի դրսևորում Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ։
Քաղաքական ուժերի համաձայնության և ցանկության դեպքում պատրաստ եմ տրամադրել նամակի նախագիծը»։
Բոլոր ընդդիմադիր ուժերը պիտի համատեղ նամակով դիմեն Եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարությանը՝ խնդրելով գագաթնաժողովը 2 ամսով հետաձգել՝ ընտրություններից հետո։