211652_close_icon

Գյումրիում մերկասառույց ճանապարհներին պարեկները ստուգում են բոլոր ավտոմեքենաների անվադողերը. ոչ ձմեռայինների դեպքում վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count17903 դիտում article-date 18:56 04-01-2026
Հանրապետությունում տեղացած առատ ձյունը նաև անհարմարություններ է ստեղծել Շիրակի մարզում, այդ թվում՝ մարզկենտրոն Գյումրիում։

Այսօր՝ հունվարի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի գյումրեցիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Մեր կողմից շատ սիրված Գագիկ Սուրենյանը քանի օրըմ առաջ ասել էր, որ ուժեղ ձյուն պըտի գա։ Բա էդ մեր իշխանությունները, մարզպետարանը ու Գյումրու քաղաքապետարանը ընչի՞ ականջալուր չեն էղել Սուրենյանի ըսածին։ Էդ մարդն էն գլխից ասել էր՝ ինչքան է տեղումները լինելու։ Գոնե մտածեին էդ մասին ու ճանապարհներից նախօրոք հեռացնեին ձյունը, իսկ մերկասառույց ճանապարհներն էլ մշակեին աղ ու ավազով։ Չնայած մեր մոտ՝ Գյումրիում, կան փողոցներ, որ քաղաքապետարանը մաքրել է, բայց փողոցները, օրինակ՝ Շիրակացին, որը մի քանի կիլոմետր է, և որով անցնում, գնում ես դեպի Բավրա, իսկ մի կողմով էլ դեպի Աշոցք, լրիվ ասես սահադաշտ լինի, ուր լիժեքով պըտի էրթաս։ Էն պարեկներն ու փրկարարները մեռան էս սառած ճամփեքին 24 ժամ ծառայություն անելով ու ավտո բրդելով։ Մի կողմից էլ լավ է, որ պարեկները ստուգում են ավտոմեքենաների անվադողերը, որ անպայման ձմեռային լինեն, թե չէ ումը հանկարծ ամառային է լինում, միանգամից կամ ակտավորում են, կամ ավտոն տանում են «պլաշչադկա», մինչև վարորդը անիվները չփոխի ձմեռայինի։ Հիմա գոնե էս գլխավոր ճանապարհները աղ ու ավազով մշակի կամ մարզպետարանը կամ քաղաքապետարանը, թե չէ հույսներս պըտի դնենք արևի վրա։ Իսկ մեր մոտ Գյումրիում էլ շատերս եթե արտասանում ենք «Ձմեռ պապի, գալդ բարի», հիմա փոխել ենք ու արտասանում ենք «Արև, արև, եկ, եկ», որ գոնե արևի ճառագայթները էս սառած ճանապարհները հալեցնեն»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր