211652_close_icon

Վենեսուելայի «կառավարիչ» է նշանակվելու Մարկո Ռուբիոն․ Bloomberg

views-count1651 դիտում article-date 18:17 04-01-2026
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կստանձնի Միացյալ Նահանգների համար կարևոր վարչական դեր Վենեսուելայի կառավարման գործում՝ երկրի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի տապալումից հետո: Այս մասին հաղորդել է Bloomberg-ը կիրակի՝ հունվարի 4-ին՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի: ԱՄՆ պետքարտուղարը կուբայական ծագումով ամերիկացի է, ծնվել է Մայամիում կուբացի ներգաղթյալների ընտանիքում։

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Վենեսուելայի նավթարդյունաբերությանը, և որ ամերիկյան նավթային ընկերությունները «միլիարդավոր դոլարներ կծախսեն» երկրի նավթային ենթակառուցվածքները վերականգնելու համար: Թրամփի թիմը, որի մեջ են մտնում պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ներքին անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Միլլերը և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ներկայումս աշխատում են Վենեսուելայի կառավարման կառուցվածքի վրա, The Wall Street Journal-ին ասել է անանուն բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան:

Նմանատիպ նյութեր