211652_close_icon
views-count1360 դիտում article-date 17:59 16-02-2025

ՀԱՄԱՍ-ը պետք է արմատախիլ արվի. հայտարարել է Մարկո Ռուբիոն

Գազայի հատվածում խաղաղությունն անհնար է, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը մնում է ուժ, որը կարող է կառավարել անկլավը և սպառնալ Իսրայելին: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսում։

«ՀԱՄԱՍ-ը չի կարող շարունակել գոյություն ունենալ որպես ռազմական կամ վարչական ուժ։ Եվ անկեղծ ասած, քանի դեռ նա մնում է ուժ, որը կարող է կառավարել, կամ ուժ, որը կարող է սպառնալ բռնության կիրառմամբ, խաղաղությունը դառնում է անհնար»,- ասել է նա:

«Նրանք (նկատի ունի ՀԱՄԱՍ-ը - խմբ.) պետք է արմատախիլ արվեն»,- հավելել է Ռուբիոն:
 

Նմանատիպ նյութեր