Իրանում ցույցերը տարածվում են․ 580 մարդ ձերբակալվել է
Իրանում ցույցերը տարածվել են երկրի 31 նահանգներից 25-ի ավելի քան 170 բնակավայրում, կիրակի օրը հայտնել է ԱՄՆ-ում տեղակայված իրավապաշտպանների գործակալությունը: Գրում է «Ազատությունը»։
Ըստ իրավապաշտպանների՝ զոհերի թիվը հասել է 15-ի, ավելի քան 580 մարդ ձերբակալվել է:
AP-ի հաղորդմամբ՝ բողոքի ցույցերը չեն դադարում նույնիսկ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի շաբաթ օրվա հայտարարությունից հետո, որ ապստամբներին «պետք է իրենց տեղը դնել»:
Իրանի իշխանությունները մի կողմից ավելի վաղ հայտարարել են, որ տնտեսության դեմ բողոքներն օրինական են, և երկխոսություն կլինի, միևնույն ժամանակ արցունքաբեր գազ կիրառել՝ ի պատասխան փողոցային կատաղի բախումների: