211652_close_icon

Կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք. կա 9 մահ, ապաքինվել է 448 մարդ

views-count4959 դիտում article-date 11:00 04-07-2020
Հայաստանում հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 580 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսի 27900 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 120245 վերջին մեկ օրում 2143 նոր թեստավորում : Փաստացի այս պահին բուժվում է 11331 պացիենտ, աճել է` 120-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 15935 անձ` վերջին մեկ օրում 448 անձ: Ընդհանուր առմամբ, 477 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով): Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 157 է:

Նմանատիպ նյութեր