Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը․ 1000 հոգի ձերբակալվել է
Իրանում հակակառավարական զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ բախումների հետևանքով զոհերի թիվն աճում է։
Ցույցերի պատճառով հրաժարական է տվել Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարը: Բողոքի ակցիաներն ընթանում են երկրի 31 նահանգից 26-ում: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և կառավարության մի քանի անդամներ հայտարարել են, որ ցուցարարների պահանջներն ընդունելի են՝ հայտարարելով տնտեսական նոր միջոցառումներ ձեռնարկելու մասին: Իրանի մեջլիսի նախագահն իր հերթին հայտնել է ցուցարարների օրինական պահանջները բավարարելու պատրաստակամության մասին: Իրանական լրատվամիջոցները հաղորդել են ցուցարարների կողմից անկարգությունների և իրավապահների վրա հարձակումների դեպքերի մասին՝ չնայած հավաքները հիմնականում խաղաղ բնույթ են կրել: Որոշ քաղաքներում հնչել են նաև հակակառավարական կոչեր:
Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների՝ ցույցերի ընթացքում առնվազն 20 մարդ է զոհվել, մոտ 1000-ը՝ ձերբակալվել: Հրապարակումների համաձայն՝ ցույցերի մասշտաբները զգալիորեն նվազել են, այնուամենայնիվ, որոշ վայրերում ակցիաները դեռ շարունակվում են:
Քաղաքացիների դժգոհությունը պայմանավորված է բարձր գնաճով և ազգային արժույթի կտրուկ արժեզրկմամբ։