211652_close_icon

Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել է 40 մարդ. NYT

views-count1123 դիտում article-date 12:59 04-01-2026
ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով Վենեսուելայի բարձրաստիճան պաշտոնյայի։

Ավելի վաղ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել են պետական ծառայողներ, զինվորականներ և խաղաղ բնակիչներ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում հայտնել էր՝ ԱՄՆ-ը հաջողությամբ լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային. Նիկոլաս Մադուրոն կնոջ հետ միասին գերվել է և դուրս է բերվել երկրից:  

Նմանատիպ նյութեր