Իրաքում պահակախմբի վրա հարձակման հետևանքով զոհվել է 60 մարդ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադից դեպի հյուսիս ընկած հատվածում ահաբեկիչները հարձակում են գործել կալանավորներով պահակախմբի վրա, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Նշվում է, որ զոհվածներից 51֊ը կալանավորներ են, 9֊ը՝ ոստիկաններ։
Ըստ գործակալության տվյալների՝ սկզբից պահակախմբի վրա հարձակվել են մահապարտ֊ահաբեկիչները, որից հետո գրոհայինները կրակոցներ են արձակել նրանց ուղղութայմբ։