Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ Տաթև-Կապան ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 4 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Տաթև-Կապան ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Էդգար Բ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Ռաֆայել Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Էդգար Բ․-ն և 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Հովսեփյանը և Մարտին Մելքոնյանը։
Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։