Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ում կդատապարտվի. նրան մեղադրանքներ են առաջադրել
Հանրապետական սենատոր Մայք Լին, հղում անելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, պնդել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կդատապարտվի Միացյալ Նահանգներում քրեական մեղադրանքներով։
«Հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Նա ինձ տեղեկացրեց, որ Նիկոլաս Մադուրոն ձերբակալվել է ԱՄՆ զինված ուժերի կողմից, նրան Միացյալ Նահանգներում քրեական մեղադրանքներ կառաջադրվեն»,- գրել է Լին սոցիալական ցանցերում:
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ ռազմական գործողությունները ձեռնարկվել են ձերբակալությունն իրականացնողներին պաշտպանելու համար: Վենեսուելայում ԱՄՆ-ի կողմից հետագա գործողություններ չեն սպասվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն են հարվածներ հասցրել այնտեղ գտնվող ռազմական օբյեկտներին։
Վենեսուելայի ռազմաօդային ուժերը, ըստ տեղեկությունների, օդ են բարձրացրել Su-30MKV կործանիչներ՝ ամերիկյան ինքնաթիռներն ու ուղղաթիռները որսալու համար: Օդում նկատվել են նաև ամերիկյան ծանր բեռնատար Chinook ուղղաթիռներ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարակասի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով երկրում արտակարգ դրություն է հայտարարել:
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և դուրս բերվել երկրից: