211652_close_icon

Իրանի շուրջ նոր լարվածությունը կարող է վնաս հասցնել տարածաշրջանային փխրուն կայունությանը. Տիգրան Աբրահամյան

views-count1255 դիտում article-date 11:03 03-01-2026
Իրանում և Իրանի շուրջ ստեղծված նոր լարվածությունը մտահոգիչ է: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ Իրանը պարզապես հարևան չէ, երկիր է, որի հետ հայ ժողովուրդն ունի ջերմ, բարեկամական հարաբերություններ:

Երկրորդ, ՀՀ-ի հարավում ցանկացած անկայունություն կարող է վնաս հասցնել տարածաշրջանային փխրուն կայունությանն ու անվտանգության:

Անընդունելի է ցանկացած արտաքին միջամտություն, որը համերաշխության և ներքին խաղաղության փոխարեն կսրի իրավիճակն ու վտանգ կհասցնի բարեկամ երկրի ժողովրդի շահերին»։

Նմանատիպ նյութեր