211652_close_icon

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հիզբոլլահ»-ի թիրախներին Լիբանանի հարավում

views-count1399 դիտում article-date 17:18 02-01-2026
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հիզբոլլահ»-ի թիրախներին Լիբանանի հարավում, այդ թվում՝ «Ռադվան» էլիտար ստորաբաժանման կողմից օգտագործվող զորավարժարանին:

Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Իսրայելի բանակի տվյալներով, այս օբյեկտը օգտագործվել է իսրայելական ուժերի և խաղաղ բնակչության դեմ հարձակումների պլանավորման ու իրականացման նպատակով մարտիկներին պատրաստելու համար՝ ներառյալ՝ մարտական կրակով վարժանքները և զենքի օգտագործման ուսուցումը։ Բանակը նաև հայտարարել է, որ վերջին շրջանում հարվածներ է հասցրել «Հիզբոլլահ»-ի լրացուցիչ կառույցներին, որոնք օգտագործվել են զենքի պահեստավորման համար։

Իսրայելի բանակը նշել է, որ այս գործողությունները Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում են և խոստանում է շարունակել միջոցներ ձեռնարկել «Հիզբոլլահ»-ից բխող սպառնալիքների դեմ։

 

Նմանատիպ նյութեր