211652_close_icon

Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն աշխարհահռչակ ֆուտբոլիստ է, այլ իսկական հայ, ով իր անունն ու հեղինակությունը օգտագործում է` հայ ժողովրդի խնդիրները բարձրաձայնելու համար․ Տիգրան Աբրահամյան

views-count910 դիտում article-date 10:42 02-01-2026
Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն աշխարհահռչակ ֆուտբոլիստ է, բարձրակարգ մարզիկ, այլ իսկական հայ, ով իր անունն ու հեղինակությունը օգտագործում է` հայ ժողովրդի խնդիրները բարձրաձայնելու ու արտաքին լսարանին հասցնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Վերջինս, հաշվի առնելով իր բազմամիլիոնանոց միջազգային լսարանը, իր ամանօրյա ուղերձում հատուկ անդրադարձ է կատարել Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայերին:

«Ես չէի կարող գրել այս ուղերձը՝ առանց հատուկ անդրադարձի մեր այն հայրենակիցներին, որոնք ապօրինի պահվում են հարևան երկրի բանտերում։ Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի, թող աշխարհը վերջապես գործի հանուն արդարության և անկողմնակալության»,- գրել է Մխիթարյանը։

Հարգանքի արժանի քայլ, որը միայն պատիվ է բերում ու առավել ընդգծում Հենրիխ Մխիթարյան մարդու և ֆուտբոլիստի մեծությունը»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր