211652_close_icon

Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը 2 հոդվածի մասով կդադարեցվի. փաստաբան

views-count2665 դիտում article-date 17:15 30-12-2025
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը 2 հոդվածի մասով կդադարեցվի: Այս մասին հայտնում է փաստաբան Արամայիս Հայրապետյանը:

«ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով»,- նշել է փաստաբանը:

Հայրապետյանը նաև հայտնել է, որ նույն այդ որոշմամբ որոշվել է նաև Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։

Նմանատիպ նյութեր