211652_close_icon

Գյումրիում տեղի ունեցավ տեխնոլոգիական հեքեթոն․ 50-ից ավել մասնակից, թեժ մրցակցություն և ավելացված մրցանակային ֆոնդ՝ 4000 դոլար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count895 դիտում article-date 11:39 30-12-2025
Դեկտեմբերի 28-ին Գյումրիում Աննանիկս ընկերությունը, համագործակցելով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) հետ, իրականացրեցին տեխնոլոգիական հեքեթոնի, որի մրցութային մասը կազմակերպվել է MFMsoft ընկերության հեղինակային AI Masters Challenge ձևաչափով։

Հեքեթոնը մեկ հարկի տակ համախմբեց տեխնոլոգիական ոլորտի մասնագետների, ծրագրավորողների, ինժեներների, ստարտափ թիմերի և AI-ով հետաքրքրված նորարար մտածողությամբ անհատների։ Միջոցառմանը մասնակցեց 50-ից ավելի մասնակից, իսկ մրցութային փուլը անցավ թեժ ու լարված պայքարով։

Հեքեթոնի ընթացքում մասնակիցները աշխատեցին իրական խնդիրների վրա՝ ներկայացնելով լուծումներ, գաղափարներ և կիրառելի մոտեցումներ։
Օրվա ավարտին թիմերը ներկայացրին իրենց նախագծերը ժյուրիին՝ ստանալով հետադարձ կապ, գնահատում և զարգացման առաջարկներ։

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց 6 թիմ, իսկ միջոցառման ընթացքում ընդունվեց կարևոր որոշում՝ մրցանակային ֆոնդը դարձնել $4000, նախապես հայտարարված $3000-ի փոխարեն՝ խրախուսելով մասնակիցների աշխատանքն ու արդյունքները։

«Ինչպես կարելի է չվախենալ AI-ից, օգտագործել այն ի նպաստ իրենց առօրյա խնդիրները լուծելու և բարձրացնել խնդիրներ, որոնք ամենօրյա լուծումների կարիք ունեն, և փորձել այդ լուծումները գտնել արհեստական բանականության միջոցով», - նշեց Աննանիկս ընկերության ղեկավար Աղաս Գյուրջօղլյանը։

Միջոցառումը նպատակ ուներ խթանել տեխնոլոգիական նորարարությունը, թիմային աշխատանքը և AI լուծումների կիրառումը՝ ստեղծելով միջավայր, որտեղ մասնակիցները կարող են արագ փորձարկել գաղափարները, ստանալ մասնագիտական աջակցություն և կապվել համայնքի ու ոլորտի ներկայացուցիչների հետ։

«Երբ որ AI-ը շատ հզորացավ, այն անսահման ուժ է ունենալու, դրա համար ի սկզբանե պետք է հաշվի առնել, որ մի փուլում այնքան է հզորանալու, որ մարդը ֆիզիկապես չի կարողանալու կառավարել։ Դրա համար մտքի ուժով պետք է կառավարի, հետևաբար ի սկզբանե պետք է այնպես դաստիարակենք AI-ին, որ այն մեր օգնականը դառնա, ոչ թե մեր սպառնալիքը», — ասաց Ռեարմենիա ակադեմիայի AI ուսուցիչ Արտակ Գաբոյանը։

Լրացուցիչ տեղեկություն

Կազմակերպիչներ․ Աննանիկս ընկերություն /  MFMsoft ընկերություն
Գործընկերներ․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
Վայրը․ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
Ամսաթիվ/ժամ․28․12․2025

Մեդիա կապ․
Հրաչ Սահակյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր