211652_close_icon

Էդուարդ Սպերցյան․ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում

views-count2194 դիտում article-date 22:05 27-12-2025
Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը տելեգրամյան ալիքում արած գրառումով շնորհակալություն է հայտնել 2025թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար։ Քվեարկությունն անցկացրել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«Մեծ պատիվ է տարվա արդյունքում Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալը։ Շնորհակալ եմ բոլոր քվեարկածներին, ինձ աջակցածներին։ Այս տարին հեշտ չէր, բայց հենց այդպիսի պահերն են մեզ ձեւավորում։

Շնորհակալ եմ Հայաստանի հավաքականին, թիմակիցներիս, մարզչական շտաբին, ամեն մրցախաղում երկրի համար կռվողներին։ Հպարտ եմ, որ միջազգային մրցասպարեզում Հայաստանի ներկայացնելու հնարավորություն ունեմ։

Եվ իհարկե շնորհակալ եմ երկրպագուներին։ Ձեր աջակցությունը զգացվում է նույնիսկ ստադիոնի սահմաններից դուրս։ Մենք շարունակում ենք աշխատել։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում»,- գրել է Էդուարդ Սպերցյանը։

Հայաստանի ակումբների եւ լրագրողների քվեարկության արդյունքում Սպերցյանն առաջ էր անցել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից։

Նմանատիպ նյութեր