211652_close_icon

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհերին այս ժամի դրությամբ

views-count1345 դիտում article-date 20:01 26-12-2025
 Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Սարավան-Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր