211652_close_icon
views-count1873 դիտում article-date 10:47 26-12-2025

Հերթը հասել է Կարեն Դուրգարյանին, ում կատարած մեծ աշխատանքը տեսնել չցանկացողները հերթական էժան հարձակումների շարք են սկսել. Արփի Դավոյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը գրում է.

 «Վերջին մի քանի օրերին ընդդիմադիր ակտիվը զզվելի ձևով քննադատում է մաեստրո Կարեն Դուրգարյանին։

Ու սա այն շարքի քննադատությունների է, երբ` դատավորը հօգուտ իրենց որոշում է կայացնում` լավ դատավոր է, Սահմանադրական դատարանը հօգուտ իրենց որոշում է կայացնում` պրոֆեսիոնալ է, դերասանն իշխանություններին հայհոյում է` տաղանդավոր է, զինվորականն իշխանություններին վատաբանում է` հայրենասեր է, գիտնականը իշխանություններին ծաղրում է` Նոբելյան մրցանակի է արժանի, հոգևորականները Վարչապետի հրաժարականն են պահանջում` սուրբ են…

Կեղծավորության այս շարքը կարելի է անվերջ շարունակել։

Հիմա հերթը հասել է Կարեն Դուրգարյանին, ում կատարած մեծ աշխատանքը տեսնել չցանկացողները հերթական էժան հարձակումների շարք են սկսել` փորձելով նսեմացնել Մաեստրոյի վաստակն ու ջանքը։

Ես շնորհակալության զգացումով եմ գնում Օպերայի և բալետի ազգային թատրոն, որովհետև այլևս օպերա ակումբ չկա շենքի ներքնահարկում, որովհետև այլևս շենքի ներսից խաշի ու խաշլամայի հոտ չի գալիս, որովհետև այլևս շենքում միայն բարձրարժեք արվեստն է ապրում։

Եվ այս ամենը միայն Մաեստրոյի շնորհիվ»։

 

Նմանատիպ նյութեր