211652_close_icon

Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպանին

views-count1021 դիտում article-date 23:44 25-12-2025
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր նպաստը կբերի ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Հավատարմագրերի պատճենի հանձնման արարողությանը հաջորդած քննարկման ընթացքում կողմերն ընդգծել են Հայաստանի և Իրանի միջև առկա երկխոսության ռազմավարական բնույթը, ձևավորված փոխվստահության մթնոլորտը, ինչպես նաև երկուստեք պատրաստակամությունը շարունակել բազմաոլորտ համագործակցությունը՝ հատկապես ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր