211652_close_icon

Էնթոնի Ջոշուան նոկաուտով հաղթել է Ջեյք Փոլին

views-count1645 դիտում article-date 23:45 22-12-2025
Գերծանր քաշային կարգում IBF, WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Էնթոնի Ջոշուան նոկաուտով հաղթել է բլոգեր, բռնցքամարտիկ Ջեյք Փոլին։

Մայամի քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում Ջոշուան 6-րդ ռաունդում տապալել է մրցակցին։

Բրիտանացի Ջոշուան 29-րդ հաղթանակն է տարել կարիերայում։ 36-ամյա բռնցքամարտիկը ունի 4 պարտություն։

Ամերիկացի Փոլն անցկացրել է կարիերայի 14-րդ մենամարտը։ Նա ունի 12 հաղթանակ, 2 պարտություն։

Նմանատիպ նյութեր