211652_close_icon
views-count2107 դիտում article-date 18:25 05-07-2021

Պատանիների ԵԱ. հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին

Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 44 կգ քաշային Էրիկ Առստամյանը հաղթել է թուրք մրցակցին, հայտնում է Armsport.am-ը:

Առաջին ռաունդում մեր մարզիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ, իսկ երկրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրեցին մենամարտը:

Երեկ մեր բռնցքամարտիկներից թուրք մարզիկի նկատմամբ բացահայտ առավելությամբ հաղթանակ էր տոնել նաև 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը:

Նմանատիպ նյութեր