Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով և նվաճել WBA Continental գոտին
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում 7-րդ հաղթանակն է տարել:
Ձեռքերի վիրահատությունից հետո ռինգ վերադարձը գյումրեցի բռնցքամարտիկը նշանավորել է գոտու նվաճմամբ:
Բաչկովը Դուբայում անցկացված բռնցքամարտի երեկոյի ժամանակ նոկաուտով հաղթել է վենեսուելացի Ջոս Բաստարդոյին և նվաճել WBA Continental գոտին: Մենամարտի ելքը վճռվել է երկրորդ ռաունդում:
Բաչկովն անպարտելի է պրոֆեսիոնալ ռինգում։ Նա 7 հաղթանակ ունի, 6-ը` նոկաուտով: