211652_close_icon

Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետ

views-count1336 դիտում article-date 12:58 22-12-2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ այսօր Սանկտ Պետերբուրգում կանցկացվի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի շրջանակում էլ նախատեսվում է  առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նշենք նաև, որ հանդիպում էր նախատեսված նաև Ալիևի հետ, սակայն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ալիևը չի կարողանա մասնակցել Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 22-ին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով։

Նմանատիպ նյութեր