211652_close_icon

Ֆրանսիան նոր ավիակիր կկառուցի․ Մակրոն

views-count1330 դիտում article-date 21:07 21-12-2025
Ֆրանսիան կառուցելու է նոր ավիակիր՝ որպես ծովային տերություն իր ներուժը մեծացնելու համար. այս մասին կիրակի Աբու Դաբիի ռազմակայանում հավաքված ֆրանսիացի զինվորականներին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը. հաղորդում է Reuters-ը:

«Այս լայնամասշտաբ ծրագրի մեկնարկի մասին որոշումն ընդունվել է այս շաբաթ»,- ասել է Մակրոնը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մակրոնը մեկնել է ԱՄԷ՝ շնորհավորելու այնտեղ տեղակայված ֆրանսիական զորքերի Սուրբ Ծնունդը։

Ֆրանսիացի զինվորների սուրբծննդյան ընթրիքը պատրաստել են Ելիսեյան պալատի խոհարարները։

ԱՄԷ-ում տեղակայված ֆրանսիական զորքերը մասնակցում են ծովում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի պարեկությանը։ Նրանք մասնակցում են նաև Aspides գործողությանը՝ ԵՄ ռազմածովային ուժերի օպերատիվ միավորմանը, որը տեղակայվել է Կարմիր ծովում՝ ի պատասխան եմենցի հութիների կողմից նավերի վրա հարձակումների, և «Շամալ» գործողությանը, որն ուղղված է Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի զսպմանը։

Նմանատիպ նյութեր