Սկսվել է ԵԱՏՄ խորհրդի նեղ կազմով նիստը․ Փաշինյանին դիմավորել է Պուտինը
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը։
Հանդիպման ընթացքում ԵԱՏՄ երկրների ղեկավարները կքննարկեն նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորումը, միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները և մի շարք այլ հարցեր։
Նիստից առաջ Փաշինյանին դիմավորել է Պուտինը, նրանք ձեռքսեղմում են ունեցել և լուսանկարվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ դեկտեմբերի 21-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում դիմավորել են Լենինգրադի շրջանի նահանգապետի տեղակալ Յարոսլավ Սեռովը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պյոտրովսկին: