211652_close_icon

Թուրքիայում հետաքննություն կսկսվի Անկարայի քաղաքապետի նկատմամբ

views-count1021 դիտում article-date 15:43 21-12-2025
Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը թույլատրել է հետաքննություն սկսել Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի նկատմամբ։

«Սաբահ» թերթի փոխանցմամբ՝ Յավաշից բացի, հետաքննության կենթարկվեն նաև Անկարայի քաղաքապետարանի խորհրդի 38 անդամներ։ Նրանք մեղադրվում են դատարանի որոշումները չկատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, ինչը դժվարություններ է ստեղծել քաղաքացիների համար։

Այս որոշումը կայացվել է Անկարայի Ինջեք շրջանում 90 հեկտար տարածքի վերակառուցման ծրագրի շուրջ տարիներ շարունակ տեղի ունեցած իրավական և վարչական վեճերից հետո։

Նմանատիպ նյութեր