211652_close_icon

TikTok-ն ԱՄՆ-ում նոր համատեղ ձեռնարկություն է ստեղծում

views-count1003 դիտում article-date 18:05 20-12-2025
TikTok-ի գործադիր տնօրեն Շու Ցզի Չուն աշխատակիցներին հայտնել է, որ ընկերության ԱՄՆ-ում գործող ստորաբաժանումները կտեղակայվեն նոր համատեղ ձեռնարկության շրջանակներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNBC-ն։ Նշվում է, որ այն կգործի TikTok USDS Joint Venture LLC անվամբ։

Նրա խոսքով՝ համատեղ ձեռնարկությունը պայմանագրեր է կնքել Oracle, Silver Lake և Աբու Դաբիում հիմնված MGX ընկերությունների հետ, իսկ գործարքի փակման ժամկետը նախատեսված է հունվարի 22-ին։

Չուն նշել է, որ նոր ձեռնարկությունը մեծամասամբ կպատկանի ամերիկացի ներդրողներին, կունենա յոթ ամերիկացիներից կազմված տնօրենների խորհուրդ և կգործի ԱՄՆ ազգային անվտանգության ու տվյալների պաշտպանության պահանջներին համապատասխան։

Համատեղ ձեռնարկությունը պատասխանատու կլինի ԱՄՆ-ում օգտատերերի տվյալների պահպանման, ալգորիթմի անվտանգության և բովանդակության մոդերացիայի համար։ Oracle-ը հանդես կգա որպես անվտանգության գործընկեր, իսկ ամերիկացի օգտատերերի տվյալները կպահպանվեն ԱՄՆ-ում տեղակայված սերվերներում։

Նմանատիպ նյութեր