Աշխարհում միայն մի երկիր կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «շատ ժամանակ է ծախսել» Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու փորձերի վրա, հայտնում է Sky News-ը:
«Կա մի պատճառ, թե ինչու այս պատերազմը դեռ չի ավարտվել. դա մեր պատերազմը չէ։
Եվ մեզ ասել են... որ աշխարհում միայն մի երկիր կա, որը կարող է իսկապես բանակցել երկու կողմի հետ։ Դա Միացյալ Նահանգներն է»,- հավելել է Ռուբիոն։
Նա հայտարարել է, որ բանակցություններն ընթացքի մեջ են, և որոնում են փոխզիջում, «որին կարող են համաձայնել և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը»։
«Միևնույն ժամանակ, թվում է, թե ոչ մի կողմ պատրաստ չէ զիջելու։ Վերջնական որոշումը կընդունեն Ուկրաինան և Ռուսաստանը»,- նշել է պաշտոնյան։
Ռուբիոն հայտնել է, որ կարող է միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին այս շաբաթավերջին։