211652_close_icon
views-count1288 դիտում article-date 17:01 18-12-2025

Երևանում կկառուցվի անտուն շների կացարան

Երևանում հաջորդ տարվանից կմեկնարկի անտուն շների կացարանի շինարարությունը: Կացարանը նախատեսված կլինի շուրջ 300 անտուն շան համար և ճաղավանդակներից բացի կունենա նաև բացօթյա առանձնացված տարածքներ:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ստեղծվելու է այնպիսի միջավայր, որ կենդանիներն իրենց զգան առավել ապահով և անվտանգ: 

Ընդգծվում է, որ կացարանի նախագիծը կազմվել է՝ հաշվի առնելով միջազգային հաջողված փորձի ուոսումնասիրման արդյունքները: 

Նմանատիպ նյութեր