Հնդկաստանում անտուն կովերի համար կացարան կա. լուսանկարներ
Փողոցներում անտուն կովերի առկայությունը սովորական երեւույթ է Հնդկաստանում: Կովերը սնվում են աղբով, կեղտոտում եւ ճանապարհային երթեւեկության համար խոչընդոտներ ստեղծում:
Անտուն կովերի մեծ թիվը պայմանավորված է կրոնական հայացքներով. Հնդկաստանում այդ կենդանիները սուրբ են համարվում: Նրանց արգելված է սպանել կամ վնասել:
Կիշանգարհում գործող ապաստանը, որը նախատեսված է անտուն կովերի համար, խնդիրը փոքրիշատե թեթեւացնում է: Կացարանը ստեղծվել է 127 տարի առաջ եւ պահպանում է ավանդույթը, համաձայն որի՝ կովերի կացության հարցը հոգում են բնակիչները:
Կացարանի ֆինանսավորումն իրականացնում են 96 համայնքներ, որոնց նվիրատվության շնորհիվ խնամվում են 850 լքված եւ հիվանդ կովեր: Գյուղերը մեկ կովի համար ամեն օր հատկացնում են 1 դոլար: