Արման Ծառուկյանին պարտված Բայդուլաեւը ռեւանշ է պահանջում
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) դեկտեմբերի 17-ին Մոսկվայում ջիու-ջիցուի ACBJJ 20 մրցաշարում խեղդող հնարքով հաղթեց ռուսաստանցի Մեհդի Բայդուլաեւին։
ACA-ի թեթեւ քաշային կարգի նախկին չեմպիոն Մեհդի Բայդուլաեւը պարտվելուց հետո մեկ ամիս ժամանակ է խնդրել կազմակերպիչներից եւ ռեւանշ մենամարտ պահանջել Արման Ծառուկյանից:
«Արմանն ասյօր լավն էր: Ես նրան պարտվեցի եւ ընդունում եմ: Գուցե շատերի համար Արման Ծառուկյանն աստղ է, բայց ինձ համար նա սովորական հայ տղա է, մեծ հարգանք ունեմ նրա նկատմամբ: Շատ լավ մարտիկ է եւ ինձ հաղթեց խեղդող հնարքով: Դիմում եմ մրցաշարի կազմակերպիչներին՝ տվեք ինձ ուղիղ մեկ ամիս ժամանակ եւ ռեւանշ այդ տղայի հետ: Ես այս մարտին պատրաստ չէի, չգիտեի՝ տեղի կունենա թե ոչ, բայց մեկ ամիսն ինձ լիարժեք բավարար է, որ ես հաղթեմ այս տղային», - ասել է Մեհդի Բայդուլաեւը:
Արման Ծառուկյանը չի հրաժարվել ռեւանշ մենամարտից: Չեչեն մարտիկն առաջարկել է ռեւանշն անցկացնել փետրվարին:
«Ես խոստանում եմ բոլորի առջեւ, ինչպես դու ինձ այսօր խեղդեցիր, այդպես էլ ես քեզ կխեղդեմ ռեւանշում: Արի նորից հանդիպենք: Իսկ այժմ շնորհավորում եմ քեզ հաղթանակի կապակցությամբ», - նշել է Մեհդի Բայդուլաեւը:
«Մի շտապիր խոստումներ տալ: Դու մենամարտից առաջ խոստացար, որ գոտին գնալու է Չեչնիա, բայց այն մնաց Ռուսաստանում, ինձ մոտ, իսկ դու խոստումդ չկարողացար պահել: Այնպես որ, ոչինչ մի խոստացիր: Պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ մենամարտել, որ ցանկություն կհայտնի ինձ հետ մրցել», - Բայդուլաեւին պատասխանել է Արման Ծառուկյանը: