211652_close_icon

Ո՞ւմ հետ ես վիճում. UFC-ի նախկին չեմպիոնը` Արման Ծառուկյանին

views-count472 դիտում article-date 23:35 05-12-2025
Ամերիկացի մարտիկ, UFC-ի նախկին չեմպիոն Էդի Ալվարեսը մեկնաբանել է, թե ինչու թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանը չի ստացել տիտղոսային մենամարտի հնարավորություն։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար պայքարելու են բրիտանացի Փեդի Փիմբլեթը և ամերիկացի Ջասթին Գեյջին։

MMA Junkie-ին տված հարցազրույցում Ալվարեսը նշել է, որ չնայած Ծառուկյանի տպավորիչ հաղթանակներին, նրա մրցակիցների ցանկը և մարտավարությունը դեռ զիջում են մյուս թոփ մարտիկներին.

«Արմանն արդեն հաղթել է Բենի Դարիուշին, Չարլզ Օլիվեյրային, Դեն Հուքերին և Ժոել Ալվարեսին։ Բայց սրանք, միևնույն է, այն անունները չեն, որոնք եղել են Օլիվեյրայի, Գեյջիի կամ թեթև դիվիզիոնի թոփ մյուս տղաների մրցակիցների ցանկում։ Եվ համեմատիր, թե ինչպես է Գեյջին ժամանակից շուտ ավարտում մարտերը, և ինչպես ես դու պարզապես հաղթում նրանց։ Ընդհանրապես ո՞ւմ հետ ես վիճում»,- նշել է Էդի Ալվարեսը։

Արման Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 26 մենամարտ և տարել 23 հաղթանակ։ Այժմ նա զբաղեցնում է 1-ին հորիզոնականը UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակում։

Նմանատիպ նյութեր