211652_close_icon

Ընդդիմադիրների փոքր ակցիայի ժամանակ հատուկ նշանակության ջոկատներ եք բերվում, երբ ֆուտբոլի լեհ երկրպագուները «պագրոմ» են անում, ոստիկաններն ո՞ւր էին. Մանուկյանը՝ փոխնախարարին․Փաստինֆո

views-count613 դիտում article-date 12:35 17-12-2025
Հայաստանում բենզալցակայաններից մեկի ակցիայի ժամանակ ամբողջ Երևանը պարալիզացել էր, բոլոր կամուրջները, բոլոր Երևան մտնող ճանապարհների վրա գործող բենզալցակայանի ակցիայի արդյունքում համատարած պարալիզացված էր Հայաստանում երթևեկը։ Ավելին, Երևան մտնող մայրուղիներից մեկում կա առևտրային մեծ կենտրոն, այդ խանութում, եթե ակցիա է լինում, Երևանից դեպի հյուսիս գնացող մայրուղիներից մեկը փակվում է, ինչը բնակչության մոտ մեծ դժգոհություն է առաջացնում, մինչդեռ ոստիկանությունը, պարեկային ծառայությունը որևէ պատասխանատվություն չունեն։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանին։ 

Նա նաև ընդգծեց, որ երբ ընդդիմությունը որևէ ակցիա է անում, բազմաթիվ ոստիկաններ են հավաքվում մինչդեռ նման դեպքերում՝ որևէ կերպ չեն միջամտում։  

«Օրերս մի աղմկահարույց դեպք է տեղի ունեցել Հայաստանում ֆուտբոլային խաղից հետո, լեհ երկրպագուների և ռուս երկրպագուների միջև բախում է եղել։ Ցանկացած փոքր ակցիայի ժամանակ բոլոր հատուկ նշանակության ստորաբաժանումը ոստիկանությունը լցնում է, եթե խոսքը վերաբերում է ընդդիմադիր գործիչներին։ Որևէ մեկի համար գաղտնիք չի, որ լեհ երկրպագուները ամբողջ աշխարհում հայտնի են իրենց ագրեսիվությամբ, կանխարգելիչ միջոցառումներ հնարավոր չէ՞ր իրականացնել, որ խաղից հետո ոստիկանական որոշ ստորաբաժանումը ուղեկցել, որ քաղաքի կենտրոնում «պագրոմ» չլիներ։

Մկրտչյանը պատասխանեց, որ կարող է խցանումների տասնյակ պատճառներ թվարկել։ «Խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է և վարչապետի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի և կառավարության մյուս մասնակից ներկայացուցիչների մասնակցությամբ, Տիգրան Խաչատրյանն է գլխավորում հանձնաժողովը։ 

Ինչ վերաբերվում է այդ բախմանը՝ «պագրոմներ» մի քիչ չափազանցված է ասել, մենք տեղեկացված ենք եղել, ուսումնասիրել ենք, կանխարգելել ենք, ունեցել ենք մի փոքր դրվագ, ինչի եմ ասում մի փոքր, որովհետև գիշերվա ժամ է եղել, մի փոքր աղմուկ է եղել, դա տպավորություն է ստեղծել պագրոմների, բայց մի քանի խուլիգանության դրվագ ենք ունեցել և համապատասխան գործողություններ ենք արել։ Եթե կանխարգելիչ աշխատանքներ չարվեին՝ հնարավոր է շատ ավելի մեծ միջադեպ ունենայինք»,-ասաց Մկրտչյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր