211652_close_icon

Ատեստավորման արդյունքում աշխատավարձս կազմում է 450 հազար դրամ. ատեստավորումն ինքս իմ վրա աշխատանք էր. սերժանտ Վարազդատ Խաչատրյան

views-count574 դիտում article-date 13:25 13-12-2025
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի 21-ամյա շահառու, սերժանտ Վարազդատ Խաչատրյանն ատեստավորման արդյունքում ստանում է 450 000 դրամ աշխատավարձ:

«Զինված ուժերում ծառայում եմ մոտ երեք տարի. ութ ամիս ժամկետային ծառայություն, մնացածն արդեն պայմանագրային՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով։ «Պաշտպան հայրենյաց»-ն ունի մի շարք առավելություններ, որոնք, հաշվի առնելով, կապել եմ այդ պայմանագիրը։ Մեկն այն է, որ վեց ամիս ծառայելուց հետո ես հնարավորություն ունեմ կապելու մեկ տարի պայմանագիր իմ ցանկացած զորամասում և ատեստավորվելու դեպքում հավելյալ գումար եմ ստանում»,- նշել է նա։

Խաչատրյանի համար բոլոր առարկաներն էլ կարևոր են, ամեն մեկն իր մասնագիտականն ունի ու բարդ է, դրա համար պետք է շատ պատրաստվել, ժամանակ տրամադրել ու աշխատել։

«Ատեստավորման արդյունքում աշխատավարձս կազմում է 450 հազար դրամ։ Ատեստավորումն ինքս իմ վրա աշխատանք էր, հիմա էլ ավելի եմ պատրաստվում, որ կրկին հանձնեմ ատեստավորում և էլ ավելի բարձր գնահատական ստանամ»,-նշել է սերժանտ Խաչատրյանը։

Նմանատիպ նյութեր