211652_close_icon
views-count42096 դիտում article-date 19:12 29-08-2016

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. հրշեջներն ու գյուղացիները մի քանի ժամ է՝ պայքարում են, որպեսզի մարեն 450 տոննա խոտի հրդեհը. վնասը կազմում է 20 մլն դրամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մազում: Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղում գտնվող գոմերի մոտ կուտակված մոտ 20 հազար հակ խոտի դեզում՝ մոտ 450 տոննա, հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Երևանի փրկարար վարչության Նոր Նորքի բաժնի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ինչպես նաև Արաբկիրի բաժնի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջները գյուղացիների հետ արդեն մի քանի ժամ է՝ պայքարում են հրդեհի տարածման դեմ, որպեսզի հրդեհը չհասնի գոմերին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված խոտի հակերը պատկանում են Հացավան գյուղի բնակիչ Մուշեղ Սարգսյանին, ով ընտանիքով զբաղվում է անասնապահությամբ և այդ ողջ խոտը, որի մի մասը յոնջա էր, հանրապետության մի քանի մարզերի բնակիչներից էր գնել: Հրդեհի հետ ամբողջովին այրվել է նաև նրանց պատկանող ՏAV 3502 մակնիշի 34 AT 063 համարանիշի բեռնատարը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հրդեհաշիճման աշխատանքներին մասնակցող գյուղացիները ասում էին. «Մուշեղը գյուղում մեծ հարգանք է վայելում: Զբաղվում է գյուղատնտսությամբ և անասնապահությամբ: Գյուղում 20-ից ավելի ընտանիքների, ովքեր գտնվում են սոցիալապես անապահով պայմաններում՝ նա միշտ անվճար տրամադերլ է կաթնամթերք, ու հիմա ցավ ենք ապրում, որ նման դեպք տեղի է ունեցել այդպիսի մարդու հետ: Խնդրում ենք Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, որպեսզի օգնության ձեռք մեկնեն տուժած գյուղացուն, գոնե բանկին հորդորեն, որպեսզի 1-2 տարով վերցրած վարկը սառեցնեն և հնարավորության սահմաններում էլ կատարվի փոխհատուցում: Գիտենք, մասնավոր սեկտոր է , կարող են չանեն, բայց ողջ գյուղի խնդրանքն է, քանի որ նա ունի այդ արժանիքներոը, ում շնորհիվ, կրկնում ենք, 20-ից ավելի ընտնաիքներ են գոյատևում»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրշեջները մի քանի անգամ մեքենաներով ջուր են տեղափոխել և արդեն օգտագործել են մոտ 35 տոննա ջուր, սակայն կրակը դեռ մարել չի հաջողվում: Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում են Նոր Նորքի բաժնի ավագ հրահանգիչ Արտյոմ Բաբայանն ու Արաբկիրի շրջխմբի պետ Ղևոնդ Օհանյանը: Տեղում իրականացվում է նաև հերթապահություն, քանի որ, ըստ մասնագետների՝ կրակը հնարավոր է 24 ժամ վառվի և թեթև քամու դեպքում էլ կրակի տարածումը անխուսափելի է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր