Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ IBA-ի ԱԱ-ի կիսաեզրափակիչ
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը դուրս եկավ IBA-ի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ընտրանու անդամ Հովհաննես Բաչկովն, ով հանդես է գալիս 67 կգ քաշային կարգում, քառորդ եզրափակիչում մրցեց բելառուս Վադիմ Վաուչոկի հետ ու առավելության հասավ նրա նկատմամբ:
Բաչկովը դուրս եկավ IBA-ի ԱԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Ավելի վաղ` ԱԱ-ի կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև 60 կգ քաշային Արթուր Բազեյանը:
IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում դեկտեմբերի 2-13-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8 միլիոն դոլար: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկները կստանան 300 հազար դոլար, երկրորդը` 150 հազար, երրորդը` 75 հազար և չորրորդը` 10 հազար դոլար, որից 50 տոկոսը կլինի բռնցքամարտիկինը, 25-ական տոկոսը մարզիչներինը ու ազգային ֆեդերացիաներինը: Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը չի անցկացնում IBA-ն: