Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի նոր իշխանության գերակայությունը՝ հանուն հզոր ու զարգացած Հայաստանի. Մանե Թանդիլյան
Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության օրն է, բայց Հայաստանում այն նշվում է ոչ թե առաջընթացի, այլ խորը հետընթացի պայմաններում։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմանդիր Մանե Թանդիլյանը:
«Մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ մարդու հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվում են, իսկ իշխանությունները անտեսում են պետության հիմնական առաքելությունը՝ քաղաքացու ազատությունների և արժանապատվության պաշտպանությունը։
Այսօր մենք ունենք քաղբանտարկյալներ, ունենք մարդիկ, ովքեր ենթարկվում են ճնշումների միայն իրենց կարծիքի, համոզմունքի կամ քաղաքական դիրքորոշման համար։
Այսօր մեր երկրի քաղաքացիները ձերբակալվում են ոչ թե օրենք խախտելու, այլ իշխանությանը քննադատելու համար։
Սա ոչ միայն անընդունելի է, այլ՝ վտանգավոր ու խանգարող պետության առաջընթացի ու զարգացման համար։
Այնինչ մարդու իրավունքների առաջին և գլխավոր երաշխավորը հենց պետությունն է։
Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի նոր իշխանության գերակայությունը՝ հանուն հզոր ու զարգացած Հայաստանի»,-գրել է նա: