«Չելսիի» ամերիկացի սեփականատերը հավակնում է ռուսական ընկերության բաժնետոմսերին
Լոնդոնի «Չելսիի» ամերիկացի սեփականատեր Թոդ Բոելին պատրաստվում է ձեռք բերել ռուսական «Լուկոյլ» ընկերության միջազգային ակտիվները։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Բոելին ԱՄԷ-ն ներկայացնող ներդրողների հետ ստեղծել է կոնսորցիում, որն էլ կփորձի ձեռք բերել այդ ակտիվները:
«Լուկոյլի» ավստրիական դուստր ձեռնարկությունն իր ակտիվները գնահատում է 22 միլիարդ դոլար, ներառյալ Եվրոպայում գտնվող նավթավերամշակման գործարանները, Իրաքում և Կենտրոնական Ասիայում գտնվող նավթահանքերը և ԱՄՆ-ում գտնվող բենզալցակայանները։
Վաճառքը պահանջում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաստատումը, որը դեռևս չկա։
«Լուկոյլի» ու «Ռոսնեֆտի» դեմ ԱՄՆ պատժամիջոցները սահմանվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ֆոնին։