2513 դիտում
08:07 14-10-2015
ՀԷՑ-ի նոր սեփականատերը ծրագրում է փոխել ընկերության գործելաոճը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր սեփականատերը ծրագրում է փոխել ընկերության գործելաոճը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ՀԷՑ-ը գնեց ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Վերջինս հայաստանյան շրջանակների հետ զրույցներում ասել է, որ մտադիր է վերացնել, այսպես կոչված, էլեկտրիկների ինստիտուտը։
ՀԷՑ-ը նախատեսում է ներդրումների միջոցով էլէներգիայի հաշվիչները միացնել մեկ ընդհանուր ցանցի, որի միջոցով այդ սարքերը ամսվա վերջին տվյալները ավտոմատ կհաղորդեն կայանին, արդյունքում էլեկտրիկ-սպառող շփում այլևս չի լինի։ ՀԷՑ-ի նոր սեփականատերը համոզված է, որ այդ նոր համակարգը ներդնելով՝ հնարավոր կլինի նվազեցնել էներգետիկ համակարգում էլեկտրական էներգիայի կորուստների ծավալները։ Հիշեցնենք, որ ներկայումս ՀԷՑ-ի կորուստները տարեկան կազմում են 12-ից 13 տոկոս, կամ նույն է թե՝ 25-ից 30 մլն դոլար»։
Նմանատիպ նյութեր
3310 դիտում
09:12 18-10-2016
Վարդան Հարությունյանը ծրագրում Է փոխել մաքսային ծառայության գործելաոճը. «Ժողովուրդ»
4652 դիտում
09:28 10-02-2018
Այս կառավարությունը ևս չի փոխել իր գործելաոճը. գործարարներին շարունակում են «քերթել». «Ժողովուրդ»
Այս բաժնից
1798 դիտում
09:00 21-12-2024
Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ. նախագիծ. «Փաստ»
1660 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1297 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»