211652_close_icon

Հույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը. Փաշինյան

views-count466 դիտում article-date 16:30 21-08-2025
Հայաստան-Թուրքիա սահմանի հետ կապված մենք բանակցում ենք ուղիղ Թուրքիայի հետ, և, իհարկե, տարածաշրջանային ծրագրերը, նոր ծրագրի ներդրումը որոշակի ազդեցություն կունենան: Այս մասին ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հռչակագիրը ԱՄՆ նախագահն է ստորագրել որպես վկա. դա շատ կարևոր է: Ինչ վերաբերում է առանց Թուրքիայի սահմանի բացման Հայաստանի ապաշրջափակված լինել-չլինելուն, առնվազն մի քանի ուղղություններով դա կարող է տեղի ունենալ:

Հույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը»,-ասել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր